Սիրիայում գտնվող պաղեստինցիների ճամբարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող պաղեստինցիների ճամբարի տարածքում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Յարմուկ ճամբարում, որը գտնվում է Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել, որոնք գտնվելիս են եղել մեքենայում։ Նախնական տվյալներով՝ ճամբարում գտնվող փախստականները չեն տուժել։
2.1 քկմ տարածք ունեցող Յարմուկը Սիրիայի տարածքում տեղակայված պաղեստինցի փախստականների ամենամեծ ճամբարն է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս այդ ճամբարում բնակվում է մոտ կես միլիոն մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)