Եգիպտոսում թռչնագրիպից երկու մարդ է մահացել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում վերջին երկու օրվա ընթացքում H5N1 թռչնագրիպի վիրուսից երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը`հղում անելով առողջապահության նախարարությանը:
Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ թռչնագրիպից 19-ամյա աղջիկ է մահացել: Վերջինս հիվանդացել էր վարակված թռչնի հետ շփման հետևանքով:
Երկրորդ զոհը 30-ամյա մի կին է եղել, ով մահացել է Էլ-Մինյա նահանգի հիվանդանոցներից մեկում:
Ընթացիկ տարվա ընթացքում Եգիպտոսում թռչնագրիպով վարակվելու յոթ դեպք է արձանագրվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան