Եգիպտոսում բեդվիններն առևանգել են երկու զբոսաշրջիկների
Աշխարհ
Եգիպտոսի Սինա թերակղզում քոչվոր բեդվինները երկու բրազիլացի զբոսաշրջիկների են առևանգել, հաղորդում է BBC–ն՝ հղում անելով տեղի անվտանգության ծառայությանը։ Սա արդեն այդ թերակղզում երրորդ առևանգման դեպքն է այս տարվա ընթացքում։
Զբոսաշրջիկներն առևանգվել են թերակղզու հարավային մասում գտնվող Սուրբ Քեթրին վանքից վերադառնալու ճանապարհին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու զբոսաշրջիկները եղել են անչափահաս աղջիկներ։ Սակայն տեղի իշխանությունները դեռևս չեն հայտնել առևանգված զբոսաշրջիկների տարիքը և սեռը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ