Ինտերպոլը Լիբիայի հետախուզության նախկին ղեկավարին ձերբակալելու թույլտվություն է տվել
Մերձավոր Արևելք
Ինտերպոլը Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ–Սենուսիին ձերբակալելու և Լիբիայի իշխանություններին հանձնելու օրդեր է տվել, հաղորդում է BBC Russian–ը։ Շաբաթ օրը նա ձերբակալվել էր Մավրիտանիայի մայրաքաղաքի օդանավակայանում։
Լիբիայի իշխանությունները դիմել էին Ինտերպոլին, որպեսզի ձերբակալվածը հանձնվի իրենց։ 63-ամյա քաղաքական փախստականի հանձնման համար շահագրգիռ են Հաագայի Միջազգային քրեական դատարանը և Ֆրանսիան, որտեղ նա հեռակա կարգով ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ օդանավ պայթեցնելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)