Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը դեկտեմբերից կցուցադրվի Թուրքիայում
Թուրքիա
Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի' Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայի կինոթատրոններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը' ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու' Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:
Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգ քաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)