Նյու Յորքի ոստիկանությունը 73 մարդ է ձերբակալել «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման երթի ժամանակ
ԱՄՆ
Նյու Յորքի ոստիկանությունը 73 մարդ է ձերբակալել «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման երթի ժամանակ, որը տեղի է ունեցել Զուկոտի այգում, հաղորդում է Газета.Ru–ն։
Ոստիկանությունը հայտարարել է, որ այգին փակ է, սակայն շարժման անդամները շարունակել են իրենց ակցիան։ Շարժման հոբելյանական ակցիային մասնակցել է ավելի քան 300 ցուցարար։
Հասարակական կարգը պահպանելու կոչերին չենթարկվելու հետևանքով ոստիկանությունը սկսել է ցրել այգում հավաքված ցուցարարներին։ Ըստ ականատեսների՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
«Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը սկիզբ է առել 2011–ի սեպտեմբերի 17–ին Նյու Յորքում, սակայն շարժման բողոքի ցույցերի ալիքը կարճ ժամանակում տարածվեց ԱՄՆ–ի մի շարք խոշոր քաղաքներում։ Շարժման անդամները բողոքում են աճող գործազրկության, խոշոր ֆինանսատնտեսական կորպորացիաների կողմից վարվող անարդյունավետ քաղաքականության դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)