Սիրիայի մայրաքաղաքում թեժ մարտեր են ընթանում ապստամբների և բանակային ուժերի միջև
Մերձավոր Արևելք
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և Սիրիայի անկախ բանակի զինված ապստամբական խմբերի միջև, հաղորդում է BBC–ն։
Ըստ ականատեսների, Մեզե շրջանում ռմբակոծությունների և հրթիռակոծությունների ձայներ են լսվել։ Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկը համարվող այդ շրջանում տեղակայված են անվտանգության ուժերի մի քանի օբյեկտներ, ինչի պատճառով այդտեղ ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Կատաղի մարտեր են ընթանում այդ շրջանի կենտրոնական փողոցներում։ Մեզե շրջանում սա առաջին անգամ չէ, որ զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունենում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)