Սպասեք նախ Ազգային Ժողով մտնեմ, հասկանամ ամեն ինչ, հետո արդեն կմտածենք այդ մասին. Շուշան Պետրոսյան
Հասարակություն
Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը որոշում է ընդունել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո վերջերս ՀՀԿ–ական դարձած երգչուհի Շուշան Պետրոսյանին համապատասխան մասնագիտական աշխատանք հանձնարարել՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարի։
Լուրը փորձեցինք ճշտել երգչուհի Շուշան Պետրոսյանից. «Ի՞նչ հետաքրքիր բաներ են առավոտ շուտ կատարվում: Առաջին անգամ եմ լսում»,-ասաց նա:
Իսկ այն հարցին, թե ամեն դեպքում՝ նման առաջարկի դեպքում կհամաձայնվեք ստանձնել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը երգչուհին ասաց. «Բոլոր դեպքերում նախ անհրաժեշտ է հմտանալ գործում: Սպասեք նախ Ազգային Ժողով մտնեմ, հասկանամ ամեն ինչ, հետո արդեն կմտածենք այդ մասին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը