Միթ Ռոմնին համոզիչ հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյում
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուի հավակնորդ Միթ Ռոմնին, Պուերտո Ռիկոյում անցկացված հանրապետականների նախնական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել, հաղորդում է Итар-Тасс–ը։
Ռոմնին ընտրությունների արդյունքում ստացել է ընտրողների 83% ձայնը, իսկ Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիք Սանտորումը՝ 8%։
Օգոստոսին Ֆլորիդայի Տամպ քաղաքում կայանալիք ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության համագումարին Պուերտո Ռիկոյից ներկայացված են լինելու 20 պատվիրակներ։
Այդ համագումարում որոշվելու է, թե որ թեկնածուն է պայքարը շարունակելու նոյեմբերի 6–ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Հանրապետական թեկնածուներից յուրաքանչյուրին անհրաժեշտ է համագումարի առնվազն 1144 պատվիրակների ձայնը՝ նախագահի թեկնածու դառնալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)