Օգնություն նորածին երեխային
Հասարակություն
Մարտի 18-ին՝ ժամը 20.00-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատացել է երեք ամսեկան երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումն ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնարին է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մարզային փրկարարական վարչության և ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի և Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը երթևեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը