Կարինե Հակոբյանը դուրս է գալիս «Ժառանգություն»-ից
Հասարակություն
Ես այսօր հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Ժառանգություն» կուսակցությունից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը:
Նրա խոսքերով, ինքն ավելի հասարակական գործիչ է, քան քաղաքական:
«Ես միացել էի «Ժառանգության»-ը մեծ գործեր անելու համար»,- նշեց Հակոբյանը:
«Երեկ ես հայտարարեցի ընտապայքարից դուրս գալու մասին: Այստեղ անձնական խնդիր չէ, խնդիրը չի վերաբերում միայն «ժառանգության»-ը: Ես կողմ եմ եղել նրան, որ մի գիծը մինչև վերջ գնա: Օրինակ օտարալեզու դրպրոցների խնդիրը, պետք է չվերանար միայն մեկ նամակով», - ասաց Կարինե Հակոբյանը:
Անդրադառնալով ցուցակին, որը հիմնական պատճառն էր Կարինե Հակոբյանի կուսակցությունից դուրս գալու, վերջինիս խոսքերով ցուցակը՝ ցուցակ չէր:
«Ցուցակը դա մեր երկրի կադրային քաղքականությունն է, իսկ մեր ցուցակում կան նաև բացարձակ անհայտ մարդկանց անուններ: ԱԺ-ն փորցադաշտ չէ, որ մենք ուղղարկենք իրենց և տեսնենք, թե ինչ կարող են անել: Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց տարբերությունը նա է, որ նրանցից շատերը հայտնի են դարձել կուսակցությունից, և նրանք ինքնուրույն քայլեր անել չեն կարող»,-ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը