Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Հռոմի պապի այցը Թուրքիա և թուրքական վախերը. սպասումներ Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ

Թուրքիա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 28-30-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ դառնալով այս երկիր այցելած Հռոմի չորրորդ պապը: Վատիկանը, խոսելով այցի նպատակների մասին, նախապես հայտարարել էր, որ այն կոչված է լինելու խրախուսելու թուրքական պետությունում միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև երկրում առկա սակավաթիվ կաթոլիկ թուրքական համայնքի գոյությունը: Այդուհանդերձ, Ֆրանցիսկոս պապի այցն իր բացահայտ կողմերից զատ պարունակում է նաև այլ՝ «թաքնված» ակնկալիքներ, որոնք լրջորեն սկսել են անհանգստացնել թուրքական լայն շրջանակներին: Խոսքը Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի 266-րդ պապի ունեցած դիրքորոշումն է, ինչն արդեն վաղուց խստորեն մտահոգում է պաշտոնական Անկարային:

Դեռևս 2013 թվականի մարտին Խոսե Մարիո Բերգոլիո անունով կարդինալի՝ Հռոմի պապ ընտրվելուց անմիջապես հետո համացանցում սկսեցին տարածվել ավելի վաղ նրա արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս փաստից ահագնացած թուրքական տագնապն ավելի զգալ տվեց, երբ հայերի դեմ օսմանյան կայսրության իրականացրած ոճրագորությունն իբրև «ցեղասպանություն» Բերգոլիոն անվանեց արդեն Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարգավիճակում՝ վերահաստատելով նախկինում արած հայտարարությունները: Պատահական չէ, որ նոյեմբերի վերջին Թուրքիա ծրագրված այցելությունը բոլորի մոտ առաջացրեց հետևյալ հարցը. Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում կբարձրաձայնի՞ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին և կհորդորի արդյոք թուրքական կառավարությանն առերեսվել սեփական անցյալին ու պատմության արյունոտ էջերին:

Թուրքական մամուլն ահազանգում է, օտարերկրյա պարբերականները՝ հիշեցնում

Հռոմի պապի այցից արդեն ամիսներ առաջ թուրքական պարբերականներն սկսեցին տարբեր հրապարակումներ անել, որոնցում կարմիր գծի նման առանձնանում էր այն մտավախությունը, որ Ֆրանցիսկոսը Թուրքիայում կխոսի Հայոց ցեղասպանության մասին: Շատերը համոզմունք էին հայտնում, որ այցի վերջին օրը Հռոմի պապը Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի և աղոթք կանի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքական տագնապը հասել էր այն աստիճանի, որ երկրում գործող մի շարք ազգայնական կազմակերպություններ հայտարարեցին, որ դեմ են Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործչի՝ Թուրքիա կատարելիք այցելությանը: Թուրքական պետական մերժողականությունն իբրև իրենց հիմնական գաղափարախոսական գիծ որդեգրած կազմակերեպությունները պահանջեցին, որ «կրոնավոր անձը հայտարարություններ չանի պատմական իրադարձությունների վերաբերյալ»:

Եվ մինչ Թուրքիայում ի ցույց էին դնում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ սեփական բարդույթավորված վերաբերմունքը, Հռոմի պապի առաջիկա այցը չվրիպեց նաև միջազգային մամուլի ուշադրությունից: Մասնավորապես, իտալական մի շարք ԶԼՄ-ներ ընդգծեցին, որ Հռոմի պապը Թուրքիայում կարող է շոշափել Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայության հարցը, իսկ La Repubblica-ն գրեց. «Թուրքիա կատարելիք նրա այցելությունը հետապնդում է մեկ այլ նպատակ ևս. խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլին»: Պարբերականները շարունակ հիշեցնում էին այն, որ Ֆրանցիսկոսը կատարված դեպքերը որակում է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Հռոմի պապի այցը և Թուրքիայում «Հայոց ցեղասպանության սինդրոմը»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական պետական և ազգայնական շրջանակներում հակահայկական խլրտոցները և նախաձեռնություններն ավելի մեծ թափ են ստանում: Անկարան անում է ամենն իր իսկ կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործության հարյուրամյա արձագանքները խլացնելու նպատակով: Բնականաբար Հռոմի պապի այցը և Թուրքիայում Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հայտարարություն լրջորեն կարող է հարվածել թուրքական լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ հակաքարոզչությանը և նախաձեռնություններին, որոնք առաջ են տանում թուրքական ժխտողականության արդեն ավանդական դարձած գիծը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի՝ 2013 թվականին արած հայտարարությանն արձագանքեց անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քննադատելով և լիովին անհիմն որակելով այն: Հռոմի պապի գալուստից օրեր առաջ Վատիկանում Թուրքիայի դեսպանի այցը Ֆրանցիսկոսին թերևս նույն նպատակն ուներ՝ որևէ կերպ համոզել պապին գոնե Թուրքիայում զերծ մնալ Ցեղասպանության մասին խոսելուց:

Հռոմի պապի այցն ու հայկական կողմի սպասելիքները

Խոսելով հայկական կողմի ակնկալիքներից՝ պետք է նշել, որ Հայաստանում այս այցը և դրա ընթացքում հնչեցվելիք հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին գնահատվում են իբրև կարևոր քայլ 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ: Համայն կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի նման հայտարարությունը հենց ցեղասպան պետության ներսում կարող է կարևոր ազդակ լինել ողջ աշխարհում հայերի դեմ իրագործված աններելի հանցագործության վերաբերյալ միջազգային հանրության ուշադրության և իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում:

Այսպիսով, Հռոմի պապն արդեն նոյեմբերի 28-ին կժամանի Անկարա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո արդեն հաջորդ օրը կմեկնի Ստամբուլ: Հենց այստեղ էլ կեզրափակվի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի այցը Թուրքիա: Թե ինչ արդյունքների այն կհանգեցնի, ցույց կտա ժամանակը: Սակայն թուրքական կողմի վախերն ու հայկական կողմի սպասելիքները վկայում են այն մասին, որ Հռոմի պապի այցը թուրքերի համար տհաճ անակնկալ կարող է խոստանալ և ի չիք դարձնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Անկարայի բոլոր նախապատրաստությունները: Մնում է միայն սպասել և ակնկալե լ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատարիմ կլինի ցեղասպանության վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտած դիրքորոշմանը և չի ընկրկի արդեն Թուրքիայում այդ մասին բարձրաձայնելուց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված