Խնդրում եմ ավել հարցեր մի տվեք. ՊՆ՝ արդեն նախկին մամլո խոսնակ
Հասարակություն
Դա անձնական որոշում էր, և, կարծում եմ՝ ազգային անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարության աշխատանքները իրար հետ փոխկապակցված են, ու կարող եմ օգտակար ու արդյունավետ աշխատանք կատարել նաև ԱԱԽ–ում։ Իր աշխատանքից ազատվելու հանգամանքը Լուրեր.com–ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը, ով այսօր հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից։
Ինքը՝ Կարապետյանը, հավաստիացրեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, քանի որ այլ տեղ է աշխատանքի անցնում՝ ԱԱԽ–ում՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։
Աշխատանքի վայրը փոխելու որոշումը, ըստ Կարապետյանի, բխում էր իր ներքին համուզմունքից։ Իսկ հարցին, թե կարելի է այդ պատասխանից ենթադրել, թե ՊՆ–ում աշխատելը հակասում էր իր համոզմունքներին, Կարապետյանը պատասխանեց, թե չէր հակասում։ «ՊՆ–ում ավելի քան երեք տարի ծառայության մեջ եմ եղել ու այժմ ինձ տեսնում եմ ԱԱԽ–ում», – ասաց նորանշանակ խորհրդականը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչն է ՊՆ խոսնակի ճնշվածության պատճառը, ինչի մասին վկայում էր նրա ձայնը, խոսնակը պատասխանեց. «Խնդրում եմ՝ ավել հարցեր մի տվեք»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը