Վրաստանը ձախողել է Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին
Ռուսաստան
Մոսկվայի և Թբիլիսիի միջեւ բանակցությունները արդյունք չեն տվել Ռուսաստանի Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում, - ասել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կապանաձեն:
«Բանակցություններն անհաջող ընթացք են ունեցել և մենք կարող ենք արձանագրել, որ այն ավարտեցինք զրոյական արդյունքով»,-ասել է Կապանաձեն, ով Ժնևում ընթացող բանակցությունների Վրաստանի պատվիրակության ղեկավարն էր:
Դիվանագետը նշել է, որ Վրաստանը չի կարող իր համաձայնությունը տալ Ռուսաստանի ԱՀԿ անդամակցությանը, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումը «գրավյալ տարածքներ»-ում հատկապես Աբխազիայում և Հարավային Օսիայում առևտրի ռեժիմի հետ կապված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)