Ցուցակի բովանդակությունը նվազեցրեց «Ժառանգության» շանսերը. Կարինե Հակոբյան
Հասարակություն
Ցուցակի բովանդակությունը նվազեցրեց Ժառանգության շանսերը, - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը: Վերջինս նշեց, որ առաջիկայում ինքը չի պատրաստվում միանալ որևէ կուսակցության:
Անդրադառնալով «ժառանգություն» կուսկցության մյուս պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյանին, որը նույնպես հրաժարվեց ընտրապայքարից՝ Հակոբյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է Լարիսա Ալավերդյանն այդպես վարվել: Կարծում է, որ նրա որոշման վրա ևս ազդել է կուսակցության ցուցակի տրամաբանությունը:
«Նա խորհրդանշական քայլ է արել և առաջադրվել է համամասնական ցուցակի 41-րդ տեղում, ընդամենը ցույց տալու համար, որ սատարում է «Ժառանգությանը»,- ասաց կուսակցության նախկին քարտուղարը, ավելացնելով, որ կուսակցության վարչության անդամներից շատերը մինչև երեկ անընդհատ փոփոխվող ցուցակի պատճառով չեն իմացել՝ կա՞ն արդյոք իրենք դրանում, թե՞ ոչ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը