Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպե՞լ են
Հասարակություն
Այսօր լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որոնց համաձայն՝ մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հանդիպումը տևել է բավական երկար։ Քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։
Ըստ լուրերի՝ Պուտինը, ցանկանալով լուսաբանել հանդիպումը, հրավիրել է բազմաթիվ լրագրողների և հեուստաընկերությունների, սակայն Քոչարյանի խնդրանքով լուսաբանումը տեղի չի ունեցել: Պատճառաբանությունն էլ հետևյալն է. էլ ավելի չսրել Հայաստանի առանց այն էլ լարված քաղաքական մթնոլորտն ու տեղիք չտալ այլևայլ մտացածին դատողությունների ու վերլուծությունների:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տարածված այն տեղեկությունները, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը