Մեքսիկացի նարկոկարտելը հրաժարվել է բռնություններից՝ կապված Հռոմի պապի Մեքսիկա սպասվելիք այցով
Աշխարհ
Հռոմի պապ՝ Բենեդիկտ XVI-ի Մեքսիկա սպասվելիք այցի հետ կապված, տեղի հայտնի նարկոկարտելներից մեկը հրաժարվել է բռնություններ իրականացնելուց։
Այս մասին նարկոդիլերը տեղեկացրել է Մեքսիկայի Գուանախատաո նահանգում տեղադրված մի քանի տասյնակ գովազդային վահանակների միջոցով, այս մասին հաղորդում է Lenta.Ru–ն։
Ենթադրվում է, որ գովազդային վահանակներում նման հայտարարություն տեղադրել են Տաճարի ասպետներ (Caballeros Templarios) նարկոկարտելի ներկայացուցիչները։ Նրանք հայտարարությունը մարտի 17–ին տեղադրել են Գուանախատաո նահանգի յոթ համայնքներում։
Գովազդային վահանակների վրա տեղադրվել է հետևյալ հայտարարությունը «Տաճարի ասպետները հրաժարվում են որևէ ռազմական գործողություններից։ Մենք մարդասպաններ չենք։ Բարի գալուստ Հռոմի պապ»։
Մարտի 23–ին սպասվում է Հռոմի պապ Բենեդիկտ XVI–ի այցը Մեքսիկա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ