«Ուլիսի» խաղացողներից մեկը հանցավոր խմբի անդա՞մ
Հասարակություն
Երևանի «Ուլիս» ակումբը տարածել է հաղորդագրություն, որում հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր «Ուլիսի» խաղացողներից մեկը Հայաստանում գործունեություն ծավալած օտարկերկրացի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամ է:
ԶԼՄ-ներից մեկը, հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, նշել էր, որ բանդայի անդամներից մեկը՝ Մ. Սանգարը, Հայաստանի «Ուլիս» ֆուտբոլային թիմի խաղացող է, որին նույնպես նրա հայրենակիցներն իրենց խարդախության զոհն են դարձրել:
«Ուլիս» ակումբը նշում է, որ նման անուն ազգանունով խաղացող երբեք չի ունեցել:
ArmSport.am-ը կապ է հաստատել նաև «Ուլիս» ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանի հետ, ով նշել է, որ խիստ վրդովված է տարածված սուտ տեղեկատվության պատճառով. «Մեր թիմը Հայաստանի չեմպիոնն է ու գոնե ֆուտբոլային հասարակությունը շատ լավ տեղյակ է, թե ովքեր են մեր կազմում հանդես գալիս: Նյութի հեղինակները մինչև հրապարակումը կարող էին ճշտել ֆուտբոլից տեղյակ մարդկանցից, թե արդյոք նման ազգանունով ֆուտբոլիստ կա՞ երկրի չեմպիոնի կազմում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս մեր կազմում ելույթ ունեցող միակ աֆրիկացին Պատոն է, իսկ մինչ այս հանդես էր գալիս նաև մեկ այլ աֆրիկացի Սամուել Զոկուն, որի հետ պայմանագիրն արդեն մեկ ամիս է խզված է»-ասել է Գագիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ: Նրանք են՝ Լիբերիայի քաղաքացիներ 38-ամյա Ջորջ Տոկոնջա Զաոզաոն, 36-ամյա Մարկ Կպարդեհ Դոսեն, 34-ամյա Ֆոստեր Զաքրագեյը, Կոտ Դի Վուարի քաղաքացի 23-ամյա Մամադա Սանգարը և Նիգերի քաղաքացի 47-ամյա Նուգավոր Մայքլ Դոմբիրին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը