Ցավակցական գիր Շենուդա Գ Պատրիարքի մահվան առթիվ
Հասարակություն
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցու տարածած մամլո հաղորդագրության, որտեղ գրված է պատրիարքական տեղապահ, Էլ Բեհեյրա Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղված Հայրապետական ցավակցագիրը, որում ասվում է.
«Արդարև, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպես նաև ողջ Քրիստոնյա աշխարհը կորցրեց ՙքաջ հովվի՚, ով ավելի քան չորս տասնամյակներ խորը և անմնացորդ նվիրումով իր հովվապետական առաքելությունն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թե° դժվարին ու անհանգիստ, և թե° խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիվ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց:
...Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին՚:
Մարտի 20-ին, Շենուդա Գ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Մարտի 21-ին, ժամը 1600-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն' Ղպտի Եկեղեցու երանաշնորհ հովվապետի հոգու խաղաղության համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը