Լուրեր.com–ի պատասխանը Վարդան Օսկանյանին (տեսանյութ)
Տեսանյութեր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Վարդան Օսկանյանի ամբողջական ելույթի սղագրությունը Լուրեր.com-ը ներկայացրել էր, առանց էական խմբագրման։ Իր ելույթում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոպիտ սխալ էր թույլ տվել, որը մատնանշել էր Լուրեր.com–ը։ Այդ կապակցությամբ երեկ մեր խմբագրությունը էլեկտրոնային նամակ էր ստացել Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանից, որում մասնավորապես գրված էր.
«Հարգելի խմբագրություն,
Վարդան Օսկանյանի ելույթի սղագրության Ձեր տարբերակում սխալմունք է եղել, խնդրում եմ ուղղել այն:
Այսօր մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք արդեն դիվանագիտական ոլորտում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ արդեն ինքնորոշված՝ փաստի ճանաչմանը: Բայց դա անելու համար, ես կարծում եմ, հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը իրենց ժողովրդավարական արժանիքներով նույնիսկ մոտ պետք է գան Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացներին և իսկապես այդ արժանիքներով իսկականորեն մտնեն Եվրոպական մեծ քաղաքակրթություն:
պետք է լինի՝
«նույնիսկ մոտ պետք չէ գան»
Շնորհակալություն»:
Լուրեր.com-ի խմբագրությունը, անպատասխան չթողնելով հաղորդագրությունը, ստորև ներկայացնում է հատված Վարդան Օսկանյանի ելույթից՝ ԲՀԿ համագումարում: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որում պարզ լսվում է Վարդան Օսկանյանի թույլ տված այն կոպիտ սխալը, որն էլ մատնանշել էր Լուրեր.com–ը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն