ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը 

Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Հասարակություն

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի եւ մարտի 19-22-ի քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով, որից հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում քննարկված շուրջ երկու տասնյակ օրինագծեր եւ երեք միջազգային պայմանագրեր:

ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը խորհրդարանն ընդունել էր 2012 թվականի փետրվարի 6-ին: ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օրինագծերը ՀՀ նախագահն առարկությամբ ետ է վերադարձրել՝ հաշվի առնելով, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր: Մյուս՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու նպատակով սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք: Բացի այդ՝ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը:

Հարակից ելույթում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ներկայացնելով փաթեթի քննարկման փուլերը, նկատեց, որ այն լրամշակման կարիք ունի, թեեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկներ ներկայացվել են կառավարությանը, որոնք ընդգրկվել են փաթեթում:

Ըստ պարոն Հարությունյանի՝ անհրաժեշտ է փաթեթը համալրել նոր' «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով, ինչի պարագայում փաթեթը կամբողջանա:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարը մասնավորապես ներկայացրեց նախագծին կից ամփոփաթերթիկը՝ ընդունված կամ մերժված առաջարկների մասին: Ընդունվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկների մի մասը, այդ թվում՝ սահմանվել է, որ արտակարգ դրության ընթացքում չի կարող սահմանափակվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Խմբակցության պատգամավորները վերապահում ունեն եւ առաջարկել են փաթեթից հանել պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցներն օգտագործելուն վերաբերող որոշ կետեր: Արդարադատության նախարարի հիմնավորմամբ՝ այդ դրույթներն անհրաժեշտ են, քանի որ սահմանում են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի մասնակցության դեպքերն ու նաեւ սահմանափակումները: ՀՅԴ խմբակցության պատգամավորների առաջարկների արդյունքում նախագիծը խմբագրվել է, եւ արտակարգ դրության մասին իրավական ակտ է ճանաչվել նաեւ Ազգային ժողովի որոշումը: Նաեւ ամրագրվել է, որ Ազգային ժողովն իրավասու է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր կամ առանձին միջոցառումների իրականացումը: Երկրորդ ընթերցման ներկայացված փաթեթում արտացոլված են նաեւ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի եւ Կորյուն Նահապետյանի առաջարկությունները: Վերջիններիս նկատառումների հիման վրա հստակեցվել եւ վերախմբագրվել են մի շարք ձեւակերպումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը՝ սահմանադրական կարգին սպառնացող բոլոր անմիջական վտանգներն օրենսդրորեն եւ ըստ առանձին կետերի սահմանելու մասին, մերժվել է. հիմնական զեկուցողի խոսքերով' անհնար է օրենքով ամրագրել այդօրինակ սպառիչ ցանկ: Լրամշակված տարբերակում նախատեսվել է, որ եթե հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո երեք ժամվա ընթացքում ԱԺ նիստում քվորում չի ապահովվում, ապա նիստն սկսվում է անկախ քվորումի առկայությունից:

Նախագծերի վերաբերյալ ելույթներում պատգամավորները խոսեցին արտակարգ դրության ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների համաչափության ու իրավաչափության մասին, ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին արտակարգ դրության ապահովման ընթացում զինված ուժերի մասնակցության վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Գալուստ Սահակյանը նկատեց, որ փաթեթն ուղղված է ժողովրդի անվտանգության ապահովմանը: Խմբակցության ղեկավարը հավաստիացրեց, որ բանակը ոչ մի առնչություն չի ունենալու քաղաքական գործընթացների հետ, այն կմիջամտի մեծապես անօրինական զինված միավորումների գործունեությունը կասեցնելու համար: ՀՀԿ-ն նախագիծը համարում է ընդունելու պատրաստ եւ առաջարկում կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փաթեթը խորհրդարան բերելը եւ արտակարգ դրություն սահմանելու հիմքերն օրենսդրորեն ամրագրելը բխում է 2008 թ. ցավալի իրադարձություններից, դրանց կրկնությունը բացառելու նկատառումներից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը:

Վարդան Արամյանը ներկայացրեց նաեւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրերի նպատակն է իրականացնել աղքատության կայուն կրճատում:

ԱԺ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» ընտրված սպասարկման տարածքներում ջրամատակարարման որակի բարելավմանը:

Քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ' օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» եւ մի շարք օրենքներում լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի մարտի 20-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Ամենադիտված