«Հրապարակ».ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը արդեն անցել է կոշտ պայքարի
Հայկական Մամուլ
Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, թերթի տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի: Հայտնի է, որ նա բավականին ուժեղ մրցակից ունի՝ ի դեմս գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի: Իսկ Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետի հանգամանքը: Թերթին լուրեր են հասել, որ Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել: Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը: Ի դեպ, անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ