«Երկիր». ՀՀԿ-ն հրաժարվել է իր ցուցակում ընդգրկել Լեյլա Սարիբեկյանին
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում ցանկացել է ընդգրկել նաև երգչուհի Լեյլա Սարիբեկյանին: Վերջինիս ցուցակում տեսնելը պայմանավորված է եղել նրա կողմից մի շարք հայրենասիրական երգեր երգելու հետ: ՀՀԿ-ում ցանկացել են, որ երգչուհի Շուշան Պեարոսյանն իրեն Աժ-ում միայնակ չզգա և այդ բացը ցանկացել են լրացնել Լեյլա Սարիբեկյանով: Սակայն վերջին պահին, ՀՀԿ-ից թերթին հասած լուրերի համաձայն, Լեյլա Սարիբեկյանին ցուցակում ընդգրկելու որոշումից ՀՀԿ-ում հրաժարվել են: Պատճառն այն է, որ Լեյլա Սարիբեկյանը կատարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնը: Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ