«Հայկական ժամանակ». «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները բուռն քննարկումների մեջ են եղել
Հայկական Մամուլ
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները երեկ կեսգիշերին բուռն քննարկումների մեջ էին: Բանն այն է, որ այս ուժերի համատեղ համամասնական ցուցակը, որ հրապարակվել է կիրակի օրը, դժգոհությունների տեղիք է տվել:
Թերթի տեղեկություններով, երկու ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու, թե ինչպես կարելի է բարեփոխել ցուցակը, որպեսզի կուսակցության շարքերում բորբոքված կրքերը հանդարտվեն: «Ժառանգության» մի պատգամավոր, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցակը էական փոփոխությունների դժվար թե ենթարկվի, որովհետև այդ փոփոխություններն էլ կարող են հարուցել նրանց դժգոհությունը, ովքեր գոհ են հրապարակված ցուցակի պատկերից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ