«Ժողովուրդ». Հնարավոր է Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը
Հայկական Մամուլ
Հնարավոր է՝ մինչև մարտի 22-ն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Այսպիսով՝ ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել: Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Աաֆարյանը, ըստ լուրերի՝ նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ