Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությունից մինչև սահմանային անցակետերի բարեկարգում
Տնտեսություն
Հայաստանի համար նոր ռազմավարություն մշակելու գործում «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով Հայաստանում է ՎԶԵԲ փոխնախագահ Յան Ֆիշերը։
Այսօր նրան ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՎԶԵԲ–ի և Հայաստանի միջև համագործակցության նոր ռազմավարությունը քննարկելիս Ֆիշերը մասնավորապես նշել է, որ իրենք կարևորում են փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ընդլայնման և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը։
Վարչապետը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի և ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը։
Ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս արծարծվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման հարցը։ Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել այդ ծրագրին աջակցություն ցուցաբերելու հարցը։
ՎԶԵԲ–ի փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները և հաստատել այդ ոլորտում շարունակական աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում