«Հրապարակ». Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում
Հայկական Մամուլ
Իշխանական էլիտայից և ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում: «Մեզ հաջողվեց պարզել, որ դա պատահական չէ, ոչ էլ կանխավ մտածված: Պարզապես Մինասյանը, ծանոթանալով ցուցակին, կտրականապես հրաժարվել է ընդգրկվել այնտեղ՝ չցանկանալով, որ իր անունը գրվի ոմանց անունների կողքին: Պարզ չէ, թե այս քայլն ինչպես է անդրադառնալու նրա ճակատագրի վրա: Ի դեպ, ՀՀԿ ցուցակից դժգոհների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է»,- գրել է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ