«Ժողովուրդ». Փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջարկել են անդամագրվել ՀՀԿ-ին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ևս առաջարկել են անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ բոլոր նախարարները պետք է ՀՀԿ-ի անդամատոմսեր ստանային Սերժ Սարգսյանի կողմից, սակայն Գևորգյանը չի համաձայնել: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից իր գրավոր հարցին պատասխանել են. «Ձեր բարձրացրած հարցը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ չի քննարկվել: Իսկ Ձեր հարցադրումներում պարունակվող տեղեկությունները Գևորգյանի մասով չեն համապատասխանում իրականությանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ