Վիետնամի ափերին զբոսանավը բախվել է բեռնանավին
Աշխարհ
Սիլվեր շեդո (Silver Shadow) զբոսանավը Վիետնամի ափերին բախվել է բեռնանավին, հաղորդում է CNN–ը։ Ըստ զբոսանավի վրա գտնված ուղևորի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 16–ին վիետնամական ափերից հինգ մղոն հեռավորության վրա։ Վթարի հետևանքով բեռնանավը զգալի վնաս է կրել, իսկ զբոսանավի միայն դիմացի մասն է վնասվել։
Զբոսանավի վրա գտնվող ոչ մի ուղևոր պատահարի հետևանքով չի տուժել։ Նավի կապիտանը հայտնել է, որ նույնիսկ ծովային ճանապարահորդության օրակարգը չի փոխվել։
Սիլվեր շեդո զբոսանավը պատկանում է Silversea Cruises ընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Մոնակոյում, ինչպես նաև ընկերությունը գրասենյակներ ունի ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում։ Զբոսանավը կառուցվել է 2000–ին, որի ծանրությունը 28 հազար տոննա է։ Նավը կարող է ընդունել միչև 382 ուղևորներ և 302 հոգուց բաղկացած նավի անձնակազմը ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ