«Հայկական Ժամանակ».Հայկական բանակում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպա է սպանվել
Հայկական Մամուլ
Մարտի 18-ին հայկական բանակում սպա է սպանվել: ՀՀ ՊՆ-ից երեկ «ՀԺ»-ին հայտնել են, որ ժամը 14-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը: Նա ստացել է կրծքավանդակի միջանցիկ վնասվածք: 35-ամյա մայորին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ հինգ րոպե անց՝ 14:50-ին նա մահացել է:Արտակ Շահբազյանը Արարատ քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր, մի քանի ամսից հայր էր դառնալու:
Սահմանային դիրքեր ծառայության աղբյուրները տեղեկացրել են թերթին, որ վերջին միսներին սահմանում լարվածությունն ավելի է սրվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ