Չավեսը հայտարարել է ընդդիմության առաջնորդի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները տեղեկություններ են ստացել երկրի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ հղում անելով նախագահ Ուգո Չավեսի հայտարարությանը։
Չավեսը հայտարարել է, որ տեղեկությունը ստացել է «հավաստի աղբյուրից», սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։ Նա ընդգծել է, որ իր պարտքն է որպես պետության ղեկավար «պաշտպանել Վենեսուելայի ցանկացած քաղաքացու, հատկապես նման իրավիճակում»։
Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված միակ թեկնածուն է։
Վենեսուելայի նախագահական ընտրությունները նախատեսված է հոկտեմբերի 7–ին։ Ըստ վերջին հարցումների՝ Չավեսը զգալիորեն գերազանցում է Կապրիլեսին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ