Հռոմի պապն այսօր այց կկատարի Թուրքիա
Թուրքիա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ օրը եռօրյա այցով կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ակնկալվում է, որ Հռոմից ժամանող օդանավն Անկարայի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 14:00-ին: Պաշտոնական ընդունելությունից հետո հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աթաթուրքի դամբարան, ապա հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նոր նախագահական պալատում:
Դրանից հետո Պապը կայցելի Թուրքիայի կրոնական հարցերով վարչություն և կհանդիպի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:
Նոյեմբերի 29-ին բարձրաստիճան հյուրը կմեկնի Ստամբուլ: Այնտեղ նա նախ կայցելի քրիստոնեական կարևորագույն սրբավայր համարվող Սբ Սոֆիայի տաճար, ապա՝ Ստամբուլի կենտրոնական՝ Սուլթանահմեթ մզկիթ:
Կիրակի օրը կաթոլիկների հոգևոր առաջնորդը կշարունակի այցելել Ստամբուլի եկեղեցիներ:
Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցելած Հռոմի չորրորդ պապն է լինելու:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)