Euronews. Նոր պայթյուն Չինաստանի ածխահանքերից մեկում
Աշխարհ
Առնվազն չորս մարդ է մահացել Չինաստանի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մոտավորապես 50 հանքափորներ դեռևս գտնվում են գետնի տակ։ Դեպքի վայրում փրկարարներն արդեն հասցրել են փորելով հասնել վթարի վայրում գտնվող հանքափորներին։
Հանքավայրը գտնվում է Չինաստանի արևելքում գտնվող Սանմենսիա քաղաքի մոտակայքում։ Ըստ մասնագետների՝ պայթյունին նախորդել է թույլ ուժգնությամբ երկրաշարժը, որն էլ պայթյունի պատճառ է հանդիսացել։ Հանքավայրում վթարի պահին եղել է 75 մարդ: Հանքավայրը պատկանում է Չինաստանի խոշորագույն պետական հանքարդյունաբերական ընկերություններից մեկին։ Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի Չինաստանում հանքահորերի պայթյունից զոհվում են հարյուրավոր հանքագործներ։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հունան նահանգում գտնվող հանքահորի պայթյունից տուժել էր 28 մարդ, որոնցից միայն վեցն էին կենդանի մնացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ