Հյուսիսային Կորեան ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներին հրավիրել է իր երկիր
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան իրենց կազմակերպության փորձագետներին հրավիրել է Պհենիան։ ՄԱԳԱՏԷ–ի փորձագետները այդ երկրից արտաքսվել էին երեք տարի առաջ, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների, պաշտոնական Պհենիանի հրավերը ստացվել է մարտի 16–ին, և կոնկրետ մանրամասները դեռևս քննարկման փուլում է։
Փետրվարին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ուրանի հարստացման ծրագրի կասեցման և հեռահար հրթիռների փորձարկումների դադարեցման մասին։
ԱՄՆ–ը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան համաձայնել է ՄԱԿ-ի փորձագետներին ընդունել իր երկիր։Իր հերթին, Վաշինգտոնը դրա դիմաց պատրաստվում է Հյուսիսային Կորեային տրամադրել 240 հազար տոննա պարենային օգնություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ