Գործող պատգամավորների հիմնական մասը կլինի խորհրդարանում. Ռազմիկ Զոհրաբյան
Հասարակություն
Հանրապետական կուսակցության ընտրացուցակի առաջին 20 տեղերն անփոփոխ կլինեն: Մնացած տեղերում որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դրանք էականորեն չեն ազդի ամբողջ ցուցակի վրա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այս անգամ համամասնական ցուցակը տարբերվում է նախորդներից: «Բոլոր մասնագիտական ոլորտներից մարդիկ կան: Մենք իշխող կուսակցություն ենք, ներկայացնում ենք ամբողջ Հայաստանը: Ընտրացուցակում ընդգրկված 250 հոգուց բոլորը բնականաբար խորհրդարան չեն անցնի: Սա մեր դիմանկարն է, զուտ ներկայացուցչական ցուցակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ գործող պատգամավորների հիմնական մասը կլինի խորհրդարանում:
Անդրադառնալով այն փաստին, որ ցուցակում ընդգրկված է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց. «Մի անգամ պետք է նախատել կամ պատժել, հասկացավ սխալն ու հրաժարական տվեց: Նա անելիքներ շատ ունի»:
Այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ի համագումարի ժամանակ հնչած ելույթներում թաքնված քննադատություն կար Հանրապետականի դեմ, Զոհրաբյանը արձագանքեց. «Այդ ելույթներն ինքնաքննադատություն եմ համարում: Երբ Հանրապետականի համագումարի ժամանակ բարեփոխումների փաթեթն ենք ներկայացնում, դա ևս ինքնաքննադատություն էր»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը