Հայկական հեռուստաալիքներում բացասական անդրադարձերի քանակով «առաջատար» է ՀԱԿ–ը
Հասարակություն
Այսօր Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ներակյացրեց մարտի 1-10–ը ակումբի կատարած ուսումնասիրության արդյուքները, որոնք նրկայացնում են հեռուստաալիքների՝ ընտրություններին և դրանց մասնակցող քաղաքական ուժերի վերաբերյալ հրապարակումները, այդ հրապարակումների քանակը և բնույթը՝ դրական կամ բացասական։
Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ մշտադիտարկում անցկացված 10 օրերի ընթացքում ավելի հավասարակշիռ ուշադրություն է դարձվում կուսակցություններին, քան այնցյալ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին էր, բացի դրանից նվազել են գնահատական պարունակող հրապարակումների թիվը, որոնք առաջ, բացասական իմաստով, բարձր էին։
Առավել ակտիվ հեռուստաընկերություններից, ըստ ԵՄԱ–ի տվյալների, մնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որին հաջորդում են Հ2–ը և «Երկիր Մեդիա»–ն, ովքեր առավել մեծ ուշադրությւոն են հատկացնում:
Ամենաքիչը ընտրական գործընթացին անդրադարձել է՝ «Շանթ» հեռուստաընկերությունը, որը նոյեմբեր–դեկիտեմբեր ամիսներին ավելի ակտիվ էր գործում: Այս 10 օրերի ընթացքում «Կենտրոն»–ից 15 անգամ քիչ ժամանակ է տրամադրել ընտրական գործընթացի լուսաբանմանը։ «Դա տարօրինակ է, քանի որ այս հեռուստաալիքները նույն տեսակի լիցենզիա ունեն», – նշեց մամուլի ակումբի ղեկավարը։ Միևնույն ժամանակ՝ «Շանթ»–ի դեպքում մեկ դրական դինամիկա է գրանցվել, որ եթե նոյեմբեր–դեկտեմբերին հեռուստաալիքի հիշատակումների (լուսաբանումների) 28% գնահատական էր պարունակում, այս օրերին ոչ մի հրապարակում գնահատական չեր պարունակում։ Ամենադրական դինամիկան ուներ Հ2-Ը։
Առանձին կուսակություների կատարված ամենահամաչափ անդրադարձը կատարել է Հ2–ը և Հանրային Ռադիոն, ի տարբերություն «Երկիր Մեդիայի», որտեղ ՀՅԴ–ին շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, քան մյուս կուսակցությունները։ «Երկիր Մեդիա»–ին կողմնակալ լուսաբանումների քանակով հաջորդում է «Կենտրոն» հեռուստաալիքը, որտեղ ԲՀԿ–ն առավելություն ունի այլ կուսակցությունների նկատմամբ։
Գնահատական պարունակող նյութերի քանակը, ըստ Նավասարդյանի, պայմանավորված էր թաքնված գովազդի առկայությամբ։ «Նոյեմբեր–դեկտեմբերին այդպիսի նյութերը շատ էին, այս 10 օրվա ընթացքում մենք նման նյութեր չենք արձանագրել», – նշեց Նավասարդյանը։ Մշտադիտարկման երկրորդ 10–օրյակում ԵՄԱ–ն արդեն նկատել է այնպիսի նյութեր, որոնք թաքնված գովազդի տարրեր են պարունակում են։ «Գովազդվել» են ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը։
Իսկ բացասական գնահատականներում, որոնք տրվել են դիտարկված տասնօրյակում, գերակշռում է ՀԱԿ–ին անդրադարձը. բացասական 8 լուսաբանումներից 6–ը Կոնգրեսին են վերաբերում, իսկ 2-ը ՀՀԿ–ին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը