Դատախազը միջնորդեց Հովհաննես Թամամյանին դատապարտել 4 տարի ազատազրկման
Հասարակություն
Առաջարկում եմ Հովհաննես Ղուկասի Թամայանին դատապարտել 4 տարի ժամկետով և պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը: Այս մասին այսօր ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատավարության ժամանակ:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, սույն գործով մեկնարկած դատավարության ժամանակ մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս մեղադրյալներին' ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Վերջիններիս մասով դատախազը միջնորդեց 2 տարի պայմանական դատավճիռ:
Հովհաննես Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը խնդրեց դատարանից պաշտպանական ճառի համար նիտը հետաձգել: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը:
Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ: Վերջինիս պաշտպանն էլ րագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հովհաննես Թամամյանի հետ նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Վերջիններիս առաջադրվել է պաշտոնական լիազորություններիչարաշահում հոդվածը։
Նշենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը ընդունել են իրենց հասցեագրված մեղադրանքներն ու պահանջում են դատարանից անցկացնել արագացված դատաքննություն:
Նշենք նաև, որ Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է գտնվում գրեթե մեկ տարի:
Tert.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը