ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա
Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Թուրքիա: Անկարայում նա մասնակցելու է ռուս-թուրքական Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 2-րդ նիստին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալութունը:
Ենթադրվում է, որ նիստի ընթացքում ՌԴ եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները և կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր: Բացի այդ, ենթադրվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն երկու երկրների միջև երկկողմանի ապրանքաշրջանառությունը մեծացնելու հարցեր, ինչպես նաև կանդրադառնան տարածաշրջանային խնդիրներին ու Սիրիայի ճգնաժամին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)