Ձերբակալվել է «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբը պայթեցրած հանցագործը
Հասարակություն
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյունը:
Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզվում են:Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում ուզում են ռումբ պայթեցնել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է գցել նշված ակումբի 2-րդ հարկի սրահը:
Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք, որոնց ինքնությունը պարզվում է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը