Թուրքիայում խտրականություն է դրսեւորում ալեւիների նկատմամբ. ՄԻԵԴ
Թուրքիա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Թուրքիայի ալեւիների «Ջեմ» հիմնադրամի հայցն առ այն, որ թուրքական կառավարությունը խտրական վերաբերմունք է դրսեւորում այդ կրոնական ուղղվածության հետեւորդների նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
«Ջեմ» հիմնադրամը հայցում նշել է, որ ալեւիների աղոթատեղիները Թուրքիայում պաշտոնապես չեն ճանաչվում, եւ այդ պատճառով իրենք չեն օգտվում էլեկտրաէներգիայի սպառման համար տրվող արտոնությունից, ինչպես օգտվում են երկրի մյուս կրոնական փոքրամասնությունները:
ՄԻԵԴ-ը ալեւիների հայցը բավարարելու որոշման մեջ նշել է, որ Թուրքիայի կառավարությունը խտրականություն է ցուցաբերում այդ կրոնական փոքրամասնության նկատմամբ:
Ալեւիների թիվը Թուրքիայում մոտ 20 մլն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)