Արևոտ եղանակը կպահպանվի. տեղումներ չեն սպասվում
Հասարակություն
Մարտի 20-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ից 24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Քամին արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 3-ից 5, 21-ի գիշերը՝ ևս 2-ից 3 աստիճանով: Մարտի 23-ի ցերեկը, 24-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կնվազի 6-ից 8, մյուս մարզերում՝ 2-ից 4 աստիճանով:
Երևանում՝ մարտի 20-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը