ԵՄԱ մշտադիտարկումը լծակ է, որպեսզի հեռուստաընկերություններն ավելի պրոֆեսիոնալ աշխատեն. Բորիս Նավասարդյան
Հասարակություն
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ցանկացած հեռուստաընկերություն, որը մտածում է իր համբավի մասին, չի կարող արհամարհել ակումբի մշտադիտարկման արդյունքները։
Այս միտքը նա հայտնեց Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարող են ԵՄԱ հետազոտությունները ազդել հեռուստաընկերությունների վրա, որոնց գերակշիռ մեծամասնությունը մասնավոր սեփականություն է հանդիսանում։
«Նախորդ տարիների մեր հետազոտությունների փորձը, նաև՝ այս տարվա, ցույց են տալիս, որ մեր մշտադիտարկումը բավականին դրական ազդեցություն թողնում է», – նշեց Նավասարդյանը։
Այս արդյունքներից, ըստ նրա, բացի լրատվամիջոցներից, օգտվում են նաև միջազգային կառույցները, որոնք, դրանց վրա հիմնվելով, նաև կարողանում են պատկերացում կազմել տվյալ երկրում ընտրական ողջ գործընթացի և դրա լուսաբանման մասին։
«Այսինքն դա էլ որոշակի լծակ է, որպեսզի հեռուստաընկերությունները և այն կառույցները, որոնցից կախված է հեռուստաընկերությունների գործունեությունը, այս նախընտրական փուլում ավելի պրոֆեսիոնալ աշխատեն և հանրային շահը հաշվի առնեն», – կարծում է նա։
Մեզ հետ զրույցում Բորիս Նավասարդյանը նաև նշեց, որ ԵՄԱ հնարավոր է մշտադիտարկման ենթարկի նաև քարոզարշավի ընթացքում վճարովի եթերաժամանակի տրամադրումը, դրա վճարի չափը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը