Աֆղանստանում 24 ժամում 25 ապստամբ է սպանվել
Աշխարհ
Ինչպես հաղորդում է Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությունը, աֆղանական և ՆԱՏՕ–ի ղեկավարած զորքերի՝ երկրի մի քանի շրջաններում անցկացրած համատեղ գործողությունների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում 25 ապստամբ է սպանվել։
Հայտարարության մեջ նշվում է նաև գերի վերցված հինգ զինյալ գրոհայինների և առգրավված զենքի ու զինամթերքի մասին։ Ըստ Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության տվյալների՝ միայն հոկտեմբերին սպանվել է ավելի քան 290, գերի վերցվել՝ շուրջ 400 ապստամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ