Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից 

Սա ձեր կռիվը չէ. Մաշտոցի պուրակի պաշտպանները ՀՀ ոստիկանությանը

Հասարակություն

«Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպես նաև Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիները տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Մաշտոցի պուրակում վերջին օրերին ընթացող իրադարձությունները վկայում են, որ փորձ է արվում Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ կառավարության անօրինական որոշումների դեմ քաղաքացիների պայքարին ուղղված գործընթացը տեղափոխել ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների դաշտ: Մեկ անգամ եւս շեշտում ենք՝ մեր պահանջն ուղղված է Երեւանի քաղաքապետին ու ՀՀ վարչապետին, այլ ոչ թե ոստիկաններին: Ոստիկաններին հորդորում ենք չվերածվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հակաիրավական որոշումները կյանքի կոչող բութ գործիքի՝ դրանով դառնալով հասարակության կշտամբանքի թիրախ. քաղաքացիական եւ իրավական պետականության կայացման համար ոստիկանությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է: Ամփոփելով Մաշտոցի պուրակի շուրջ ընթացող վերջին իրադարձությունները՝ անհրաժեշտ ենք համարում վերջնականապես կատարել որոշ հստակեցումներ:

1. Ոստիկանության գործողությունները վկայում են, որ ոստիկանությունը որոշումներ կայացնող եւ դրանք կյանքի կոչող պետական մեքենայի անբաժանելի մասն է կազմում: Սույնով, որոշումների կայացման եւ դրանց կենսագործման գործընթացը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական գործընթաց: Հետեւապես, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պետք է գնահատել ոչ թե ընդհանուր համատեքստից կտրված, ինքնաբավ իրավական հարթության վրա, այլ համապատասխան մարմինների կողմից կայացված որոշումների կենսագործումն ապահովելու ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների համատեքստում:

2. Ոստիկանությունը պետք է մանրամասն կանոնակարգի իր իրավասությունների շրջանակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, մշակի քաղաքացիական իրավահարաբերությունները վարչական եւ քրեական իրավունքի ոլորտում գտնվող հարաբերություններից տարանջատող հստակ չափորոշիչներ եւ նվազագույնի հասցնի իր միջամտությունը Մաշտոցի պուրակի՝ քաղաքացիաիրավական գործընթացներին: Դրա համար կա դատարան: Բացի այդ, ակնհայտ անօրինական հրաման կամ կարգադրություն կատարելուց խուսափելու համար ոստիկանությունը պետք է կանոնակարգի իր եւ այլ կառույցների միջեւ հարաբերությունները, մշակի այլ մարմինների կայացրած որոշումների իրավաչափությունը գնահատելու հստակ եւ մանրամասն մեխանիզմներ:

3. Մաշտոցի պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝ ոստիկանության միջամտությունը եղել է անհամաչափ (մթության մեջ մի քանի տասնյակ ոստիկաններ առանց նախազգուշացման հարձակում են գործել պուրակում տեղակայված միակ, փոքր չափերով վրանի վրա, որի ներսում եղել է քնած մարդ, եւ, կոտրելով վրանը, այն տեղափոխել են ոստիկանության բաժին): Ոստիկանությունը չի ներկայացրել բանական հիմնավորումներ, որ պուրակում վրանի տեղադրումը խախտել է որեւէ մեկի իրավունքը կամ ազատությունը: Հետեւապես, վրանի «ապամոնտաժման» ընթացքում ոստիկանության վարքագիծը ոչ միայն զավեշտալի է, այլեւ անօրինական: Հասարակության անդամները պաշտպանում են իրենց հանրային սեփականության իրավունքը, որը համարվում է մարդու սահմանադրական, հիմնական իրավունք եւ մարդու իրավունքների հիերարխիայում զբաղեցնում է ավելի բարձր տեղ, քան այն հնարավոր «անհանգստությունը», որը կարող էր պատճառվել տեղադրված վրանի պատճառով: Այս գործողության համար հրաման տվողներն ու անմիջական կատարողները պետք է ենթարկվեն համարժեք պատասխանատվության:

4. Չնայած ոստիկանական համակարգում կատարվող առերեւույթ բարեփոխումներին՝ ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ համակարգը չի ձերբազատվել սովետական համակարգից ժառանգած բանսարկու, հակաժողովրդական գործելաոճը: Այդ մասին է վկայում ոստիկանական գործողություններին «հաստիքային» սադրիչների ու ընթերակաների մասնակցությունը, ճեղքեր տվող արհեստական քաղաքավարությունը: Առանձին ոստիկաններ իրենց թույլ են տալիս բողոքի ակցիայի իգական սեռի մասնակիցների նկատմամբ գռեհիկ, անվայելուչ արտահայտություններ, որոնք տեսաձայնագրվել են եւ տեղադրվել ինտերնետում: Այդ գործողություններով ոստիկանության վերը նշված աշխատակիցներն ակնհայտորեն դուրս են գալիս իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, հասարակության մոտ նսեմացնում են ոստիկանության աշխատակցի հասարակական դիրքը, ոստիկանների նկատմամբ սերմանում խիստ բացասական վերաբերմունք՝ դրանով խաթարելով ոստիկանության նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորման հնարավորությունը:

5. Որոշ ոստիկանների կողմից ներկայացվող գանգատները, թե բողոքի ակցիայի առանձին մասնակիցներ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում, խիստ մտահոգիչ են: Այս փաստը ենթակա է բազմակողմանի վերլուծության: Այսպես, նախ՝ ոստիկանությունն իր խիստ անհամարժեք գործողություններով ստիպում է, որ իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը լինի բացասական: Համաձայնեք, դժվար է լուրջ վերաբերվել մի կառույցի, որի հարյուրից ավելի աշխատակիցներ շղթա կազմած հասարակության անդամներից օրուգիշեր պաշտպանում են մի քանի մանր տաղավարներ, մթության մեջ սադրանքներ են բեմականացնում՝ շեղելով մարդկանց ուշադրությունը եւ այդ ընթացքում հարձակվում են ոչ ոքի չխանգարող փոքրիկ վրանի վրա: Դժվար է հարգանք ունենալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր պարբերաբար դրժում են «սպայի տված խոսքը», գիշերային ժամին հսկում են ինչ-որ քրջուփալասի վաճառակետ հանդիսացող տաղավարի շինարարական աշխատանքները, խրոխտաբար կազմակերպում են «վրան» օպերացիան, մասնակիցների նկատմամբ թույլ են տալիս գռեհիկ արտահայտություններ: Բացի այդ, գանգատվող ոստիկաններն իրենք են փաստում, որ իրենց հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորանք չեն, իսկ ակցիայի առանձին մասնակիցների հնարավոր «հեգնական» արտահայտությունները կարելի է ընկալել որպես ոստիկանության անհավասարակշռված գործելաոճի եւ նրա առանձին աշխատակիցների հակաիրավական գործողությունների նկատմամբ զգայական արձագանք: Նման վերաբերմունքից խուսափելու համար պետք է պարզապես զերծ մնալ անհեթեթ թվացող գործողություններ կատարելուց եւ չդիմել սադրանքների:

6. Միեւնույն ժամանակ, բոլոր ոստիկաններին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ քաղաքացիներին «երեխեք», «բալիկ ջան», «աղջիկս/տղաս», «ազիզ ջան» և նման տիպի բառերով դիմելուց: Եթե կա անհրաժեշտություն որեւէ մեկին դիմել անձնապես, ապա կարող ենք հարցնել անձի անունը եւ դիմել անունով, իսկ եթե տվյալ պահին դա հնարավոր չէ, ապա, խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, անկախ սեռից եւ տարիքից, դիմել «Հարգելի քաղաքացի» եւ բոլորի հետ խոսել բացառապես Դուք-ով:

Եւս մեկ անգամ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ մեր պայքարն ուղղված է վերականգնելու հասարակության խախտված իրավունքներն իր հանրային սեփականության նկատմամբ: Այս նպատակին հասնելու համար իրականացվող գործողություններն ուղղված չեն որեւէ մեկի, առավել եւս՝ ոստիկանության դեմ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորում ենք պետական այլ մարմինների հետ լրջորեն քննարկել Մաշտոցի պուրակում ոստիկանության անելիքների վերաբերյալ հիմնախնդիրը: Չի կարելի անհամարժեք գործողություններ կատարել եւ այլ մարմինների անօրինական որոշումները պաշտպանել ոստիկանների արժանապատվության հաշվին՝ սա ձեր կռիվը չէ: Հասարակության անդամների եւ ոստիկանի միջեւ փոխադարձ հարգանքն ու վստահությունը, նրանց միջեւ արդյունավետ համագործակցությունը անչափ կարեւոր են իրավական, ժողովրդավարական եւ քաղաքացիական պետություն կերտելու համար: Հուսով ենք, որ պատասխանատու պետական մարմինները բավարար չափով լրջություն եւ պատասխանատվություն կունենան հասարակության հետ կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն սկսելու համար եւ չեն գնա ստանդարտ' բռնաճնշումների ճանապարհով:

Մեր քաղաքացիական պայքարը շարունակվում է հանուն մեր իրավունքների նվաճման, ինքնորոշված քաղաքացու կայացման ու մեր հանրային տարածքների ու սեփականության պաշտպանության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը
Ամենադիտված