Իսրայելական հետախուզության հատուկ գումարտակ՝ Եգիպտոսի հետ սահմանին ծառայություն կատարելու համար
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի հետ սահմանին ծառայություն կատարելու նպատակով Իսրայելում ստեղծվել է հետախուզության հատուկ գումարտակ, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից այսօր՝ մարտի 20-ին։ Նոր գումարտակը, որն արդեն ստացել է «Էյթամ» անվանումը, բաղկացած է 4 վաշտից։ Այն հսկելու է ոչ միայն Իսրայելի արևմտյան, այլև արևելյան սահմանները։
Ինչպես նորաստեղծ գումարտակի ներկայացմանը հայտարարել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ–մայոր Տալ Ռուսսոն, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով արաբական երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում նաև Եգիպտոսում ընթացող գործընթացները, որի հետ սահմանակից է Իսրայելը, հայտնում է РИА Новости-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)