Կարմիր վրան՝ Գյումրու Թատերական հրապարակում. «Քվեն ուժ է»-ն քաղաքացիների հետ պայմանագիր է կնքում
Հասարակություն
Գյումրու Թատերական հրապարակում արդեն մի քանի օր է՝ տեղադրված է կարմիր վրան, որին պատահական անցորդներ են մոտենում, ինչ–որ թղթեր ուսումնասիրում, ստորագրում ու հեռանում: Վրանին փակցված ցուցանակների վրա գրված է՝ «Քվեն ուժ է», «Մի՛ վաճառեք ձեր երեխաների ապագան» և այլն:
Նախաձեռնությունը «Քվեն ուժ է» հասարակական շարժմանն է: Ակցիայի կազմակերպիչները մի խումբ երիտասարդներ են՝ տարբեր կազմակերպություններից: Նրանց հավաստմամբ՝ նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն, որ դեռևս նախընտրական քարոզչության շրջանը չսկսված՝ Գյումրիում ընտրակաշառքներ ու տարբեր նվերներ են սկսել բաժանել: Երիտասարդները կոչ են անում գյումրեցիներին չտրվել գայթակղիչ առաջարկներին և նվերներին ու չվաճառել իրենց քվեն:
Հիշեցնենք, որ «Քվեն ուժ է» շարժման ստեղծման մասին ՀՅԴ կուսակցությունը հայտարարել էր դեռևս անցյալ տարի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը