ԼՂՀ–ում կփոխհատուցվեն 1993 թվականից արժեզրկված ավանդները
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների՝ 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Համաձայն հրամանագրի՝ կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան