Euronews. Արաբական երկրների լիգա. Դամասկոսն ընդունել է լիգայի ծրագիրը, սակայն չի շտապում կատարել
Աշխարհ
Արդյոք Սիրիայի իշխանությունները պատրաստվում են իրականացնել Արաբական երկրների լիգայի կողմից առաջարկած քաղաքական ճգնաժամից դուրս գալու ծրագրային փաթեթը։
Արդեն շուրջ 20 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ, Լիգայի ծրագրային փաթեթը պաշտոնական Դամասկոսի կողմից ընդունելուց հետո։ Ըստ Լիգայի առաջ քաշած դրույթների՝ Սիրիայի իշխանությունները պետք է կառավարական զորքերը դուրս բերեին փողոցներից, ազատ արձակեին քաղաքական բանտարկյալներին և մեկ շաբաթվա ընթացքում բանակցություններ սկսեին ընդդիմության հետ։ Նախկին նախարար Մուհամեդ Սալմանը, ով այժմ «Ազգային ժողովրդավարական նախաձեռնություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է, հայտարարել է, որ իրենց կուսակցությունը կոչ է անում իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել և կատարել Լիգայի առջև ստանձնած պարտավորությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր կուսակցություններին գործուն քայլեր ձեռնարկել և միավորվել հաջողությունների համար։ Սիրիայի կողմից Լիգայի առաջարկած հակաճգնաժամային փաթեթն ընդունվել է չորեքշաբթի օրը, որը պետք է իրագործվի երկու շաբաթվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ