Վիկտորիա Բեքհեմը դավաճանե՞լ է Դեվիդին
ԱՄՆ
Spice Girls–ի նախկին երգչուհի, մոդելյեր Վիկտորիա Բեքհեմը օրեր առաջ մասնակցել է իր ամենամտերիմ ընկերներից մեկի՝ ճանաչված դերասանուհի և մոդել Եվա Լոնգորիայի ծննդյան արարողությանը։ 37 տարեկան դարձած Լոնգորիան նշել է իր տարեդարձը Հոլիվուդի հայտնի Բեվերլի Հիլզ թաղամասի Cecconi իտալական ռեստորանում՝ Վիկտորիա Բեքհեմի և հայտնի հոլիվուդյան կինոդերասանուհի Քեյթ Բեկինսեյլի ընկերակցությամբ։
Վիկտորիան տոնախմբությանը եկել էր ոչ թե իր ամուսնու՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի, այլ Հոլիվուդի ամենանորաձև վարսահարդարներից մեկի՝ Կեն Պեյվսի հետ։ Պապարացիները, մեծ ջանքեր գործադրելով, բավականին սկանդալային լուսանկարներ են կարողացել անել՝ Վիկտորիային և Կենին իրար ձեռք բռնած, իսկ այնուհետև նաև գրկախառնված։ Նշվում է նաև, որ նրանք բավականին երկար ժամանկ են անցկացրել միմյանց հետ։ Նշենք նաև, որ Բեքհեմներն արևմուտքում համարվում են ամենաօրինակելի զույգերից մեկը և արդեն 13 տարվա համատեղ կյանք են ապրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)