«Երկիր». Քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ
Հայկական Մամուլ
«Երկիր».-ի տեղեկություններով քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ՝ խոշոր ծավալով զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով:Թերթը ինֆորմացիան փորձել է ճշտել դեռևս նախորդ շաբաթվա սկզբից, սակայն՝ ապարդյուն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը խնդրել է զանգահարել նախ հինգ րոպեից, հետո կես ժամից, հետո աշխատանքային օրվա վերջում, և այդպես մեկ շաբաթ շարունակ: Իսկ երեկ էլ առաջարկել է, որ զանգահարել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նման գործերով նրանք են զբաղվում: ՀՔԾ-ից էլ, սակայն, թերթին հայտնել են, թե նման գործ իրենց մոտ չկա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ